Թաիլանդի թագավորը ցրել է խորհրդարանի ստորին պալատը

Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորնը (Ռամա Х) հավանություն է տվել երկրի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) Ներկայացուցիչների պալատի ցրման հրամանագրին։

«Ելնելով այն բանից, որ երկիրը գտնվում է փոքրամասնության կառավարության վերահսկողության ներքո, ինչպես նաեւ կապված երկրի ներսում բազմաթիվ քաղաքական խնդիրների հետ, այն չի կարող անընդհատ, արդյունավետորեն եւ կայուն կառավարել պետությունը։ Առավել հարմար ելք է Ներկայացուցիչների պալատի ցրումը ՝ նոր համընդհանուր ընտրությունների անցկացման համար։ Դա թույլ կտա որքան հնարավոր է շուտ վերադարձնել քաղաքական որոշումների կայացման իշխանությունը ժողովրդին»,- նշված է հրամանագրում, որը հրապարակվել է թագավորության կառավարական թերթում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031