Ռուբեն Վարդանյանի կինը հաղթող է ճանաչվել 2025-ի «Forbes-ի հերոսներ» մրցանակի «Միավորող» անվանակարգում

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Noôdome համայնքի համահիմնադիր, UWC Dilijan քոլեջի համահիմնադիրեւ հոգաբարձուների խորհրդի նախագահ ՎերոնիկաԶոնաբենդը հաղթող է ճանչվել 2025 թվականի «Forbes-ի հերոսներ» մրցանակի «Միավորող» անվանակարգում:

Ըստ Forbes-ի՝ այս անվանակարգը նախատեսված է նախաձեռնող և ոչ անտարբեր ձեռներեցներիհամար:

Պարբերականը նշում է, որ 2020 թվականին հայտնիձեռներեց Ռուբեն Վարդանյանը եւ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հիմնադրել են Noôdome համայնքը, որը միավորում է ձեռներեցների, գիտնականների ու մարդասերների: «Noôdome-ը իրենանվանում է «առաջադիմական գաղափարների, մարդկանց և նախագծերի ինտեգրատոր» և հիմնական շեշտը դնում է փոխգործակցությանվրա»,-գրում է պարբերականը:

Forbes-ը նաև նշում է, որ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի աշնանից կալանքի տակ է պահվում Ադրբեջանում, իսկ Վերոնիկա Զոնաբենդը շարունակում է զբաղվել նրանց համատեղ նախագծերով:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031