Իշխանական բռնnւթnւնն այլևս դասակարգվում է որպես «հորդոր», «հայրական ապտակ», «դե փորձանք էր՝ եկավ էլի». Միհրան Հակոբյան

Նախօրեին բռնության ենթարկված հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, թե բռնությունը տեղ չունի Հայաստանում։

Հակոբյանը, մասնավորապես, գրել է. «Երեսպաշտ սրիկաների ժամանակը…

Իշխանական բռնությունն այլևս դասակարգվում է որպես «հորդոր», «հայրական ապտակ», «դե փորձանք էր՝ եկավ էլի», «հայի բախտ»: Այ իսկ մնացածի արածն արդեն բռնություն է: Ճիշտ է չէ՞, պարոնայք դեսպաններ: Դե ասեք՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի արև»։

Նշենք, որ Փաշինյանն այսօր գրել էր. «Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։

Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։

Հ․Գ․ Մենք պետք է նաև գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը տարբերակելու և գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է եւ ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում»։

Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա ստացել է քթի կոտրվածք և մի շարք այլ վնասվածքներ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031