2025 թվականին առգրավվել է ավելի քան 8 տոննա թմրանյութ և ապամոնտաժվել է 12 թմրամիջոցների լաբորատորիա։ Այս մասին տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը ահաբեկչական գործունեության ֆինանսական հենարանն է, ապա նաև սերտ համագործակցություն է իրականացվում ֆինանսական հետախուզության հետ։
Ընդհանուր առմամբ, բոլոր գործողությունների ընթացքում բացահայտվել են ավելի քան 800 միլիոն ռուբլի ընդհանուր գումարի կասկածելի ֆինանսական գործարքներ, սակայն դրանք այն գործարքներն են, որոնք կապված են ապօրինի գործունեության ֆինանսավորման հետ, հստակեցրել է Սեմերիկովը։ Ըստ նրա՝ ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող 320 անձ։ «Համոզիչ և արդյունավետ։ Պատահական չէ, որ այս ցուցանիշը մղել է Ինտերպոլի նախագահին առանձին հանդիպում անցկացնել, որի ժամանակ մենք կնքեցինք փոխգործակցության մասին հուշագիրը»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։
Միաժամանակ նա նշել է հանցագործության մակարդակի աճը։ «Անկախ նրանից, թե որքան ենք մենք պայքարում կիբեռհանցագործության դեմ, թվերը ամեն տարի ավելանում են, չնայած մեր կատարած հսկայական աշխատանքին», — նշել է նա։
Սեմերիկովի խոսքով՝ բացահայտվել են մեծ թվով տեղեկատվական ռեսուրսներ, որոնք կոնկրետ սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ անդամ պետությունների և կազմակերպության անվտանգության համար, ինչպես նաև ձերբակալվել է ահաբեկչական և ծայրահեղական գործունեության մեջ ներգրավված 1079 անձ։






































