ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Ուկրաինային ցուցաբերվող իր օգնությունը այն բանից հետո, երբ կվճարի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների կողմից 2024 թվականին՝ ԱՄՆ նախկին ղեկավար Ջո Բայդենի վարչակազմի օրոք ընդունված վարկային գծի վերջին տրանշերը։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության աղբյուրներին։
Ըստ տվյալների՝ ամերիկյան կողմը այդ մասին տեղեկացրել է դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած G7-ի ֆինանսների նախարարների և առաջատար միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ղեկավարների՝ տեսակոնֆերանսի միջոցով կայացած հանդիպման ժամանակ։
ԱՄՆ-ն՝ Ճապոնիայի նման նույնպես հրաժարվել է միանալ ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման սխեմային։
Հոկտեմբերի 2-ին Politico-ն հաղորդել է, որ G7-ի մեջ մտնող ԵՄ երկրները ճնշում են գործադրում Ճապոնիայի և Միացյալ Նահանգների վրա՝ իրենց տարածքներում գտնվող ռուսական ակտիվները բռնագրավելու համար։
Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այլևս չի ծախսում իր սեփական միջոցները Ուկրաինային օգնելու համար և որ ՆԱՏՕ-ն զենքը գնում է Վաշինգտոնից՝ Կիևին մատակարարելու համար։






































