Փաշինյանը մեկնում է Գերմանիա․ նա կհանդիպի Շտայնմայերի և Մերցի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Դեկտեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, հանդիպում կունենա քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, Համբուրգի առևտրի պալատում տեղի գործարարների հետ կունենա կլոր-սեղան քննարկում:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031