Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.24 մ (07.12.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 15 սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.495 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ 116.222 մլն.մ³:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031