Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծել են 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային․ հայրը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 5-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք, կզակային շրջանում ձախից տեղաշարժով բավարար» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Վաչիկ Գ․-ն է։

Կայքի տեղեկություններով՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 12։30-ի սահմաններում Կարմիրգյուղ բնակավայրում Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 17-ամյա Ա․ Գ․-ն և 14-ամյա Ա․ Գ․-ն կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչպես նաև վերը նշված մարմնական վնասվածքը։ Հայտնել է նաև, որ նշված վիճաբանության ժամանակ վերջիններս հարվածներ են հասցրել նաև իր որդուն՝ 14-ամյա Ն․ Գ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031