Կոչ ենք անում Չինաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու համար․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու համար։

«Ոչ մի այլ երկիր այնքան մեծ ազդեցություն չունի Ռուսաստանի վրա, որքան Չինաստանը, և կարող է այդքան արդյունավետ օգտագործել իր կշիռը՝ ապահովելու համար, որ Ռուսաստանը վերջապես պատրաստ լինի լուրջ բանակցությունների, որոնք կհարգեն Ուկրաինայի ինքնիշխանությունը։
Մենք հետաքրքրված ենք, որ Չինաստանը նպաստի Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելուն»,- Բեռլինում Չինաստան մեկնելուց առաջ ասել է Յոհան Վադեֆուլը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031