Երբ Հայասանում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասն այդ քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա։ Այս մասին նա խոսել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո։ Այս մասին տեղեկանում ենք «Կիպրահայեր» ֆեյսբուքյան էջից։

«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանում եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունն ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,-իր խոսքում ասել է Արամ Ա-ն։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031