Մենք որոշեցինք, որ այստեղ չունենք անելիք. հեռանում ենք. հերթական մասկի շոուն է լինելու. փաստաբան

Մոտ 3 ժամ է փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Քննչական կոմիտե՝ բերման ենթարկված ՀՅԴ-ականի պաշտպանությունն իրականացնելու։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարեց` պաշտպաններով որոշել են հեռանալ, քանի որ քննչական կոմիտեում չունեն անելիք։

«Մենք՝ փաստաբաններս, որոշում կայացրեցինք, որ մենք այստեղ անելիք չունենք, որովհետև սա հերթական ապօրինի մասկի շոուն է լինելու, հերթական ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու։

Նույնիսկ ՄԻՊ աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել։ Մեն հասկացել ենք, որ մեր մասնակցությունով մենք լեգիտիմացնելու ենք այս գործընթացը։

Մենք չենք ցանկանում մեր գործողությամբ լեգիտիմացնել այս պահին իրականացվող ապօրինիությունը, նաև այն ապօրինությունը, որ նույնիսկ դիմումը մեզնից չեն վերցնում, հեռանում ենք այստեղից»,- ասաց Ս. Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031