ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը մարտի 4-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Դեսպան Իմանբաևը խոսել է մարտի 15-ին նշանակված Ղազախստանի Հանրապետության սահմանադրական հանրաքվեի կարևորության մասին։ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ընդունել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերը և մարտի 15-ին լինելու է Աստանայում։

Երկուստեք կարևորել են ՀՀ և ՂՀ ԿԸՀ-ների համագործակցության կարևորությունը՝ հիմքում ունենալով 2023 թվականի դեկտեմբերին երկու երկրների ընտրական մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031