Միջազգային հարթակներում ակտիվ համագործակցում ենք. կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

Արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը և Վրաստանը ակտիվ համագործակցում են։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք, մենք շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա, տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը։

Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել և կառուցում խաղաղությունը, և կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա։ Այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա և այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։

Իհարկե, ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, մասնավորապես ինչ է տեղի ունենում Թրիփ ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ»,– ընդգծեց Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031