ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:

Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ժողովրդավարական օրակարգի իրականացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած տեսանելի աջակցությունը` այդ համատեքստում կարևորելով նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի` Հայաստանում իրականացվող տարբեր բարեփոխումների գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը:

ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար` նշելով, որ Հայաստանում իրենց գործունեության արդյունավետության հարցում մեծ դերակատարում ունի նաև խորհրդարանական հաջողված համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031