Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավարտել է Իրանում ռազմական թիրախների ուղղությամբ հարվածների շարքը՝ գրոհելով զենքի և բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտները։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ իսրայելական ՌՕՈւ-ն, առաջնորդվելով ճշգրիտ հետախուզական տվյալներով, հարվածներ է հասցնել իրանական վարչակարգին պատկանող թիրախներին Թեհրանում և Իրանի կենտրոնական մասում՝ Սպահանում։ Իրանի ողջ տարածքում հասցված հարվածների ընթացքում ՑԱԽԱԼ-ի ուժերը գրոհել են արդյունաբերական օբյեկտները, որոնք իրանական վարչակարգն օգտագործում է զենքի, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների արտադրության համար, որոնք սպառնալիք են ներկայացնում Իսրայել Պետության գոյության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։






































