Իսպանիան արձագանքել է Թրամփի՝ առևտուրը դադարեցնելու սպառնալիքին

Իսպանիայի կառավարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը դադարեցնելու սպառնալիքին, քանի որ Մադրիդը հրաժարվել է թույլատրել ամերիկյան զինվորականներին օգտագործել իր բազաները Իրանի դեմ հարվածների համար, հաղորդում է Al Jazeera-ն։

«Մենք ունենք անհրաժեշտ ռեսուրսներ՝ ԱՄՆ առևտրային էմբարգոյի հնարավոր հետևանքները զսպելու համար։ ԱՄՆ-ն պետք է հարգի միջազգային իրավունքը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրային համաձայնագրերը»,- Իսպանիայի կառավարության խոսքերը մեջբերել են լրատվամիջոցները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը դադարեցնելու ծրագրերի մասին, երբ եվրոպական երկիրը հրաժարվել է թույլատրել ամերիկյան զինվորականներին օգտագործելու իր բազաներն Իրանի դեմ հարվածների համար։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031