Ռոբերտ Քոչարյանին պետք է հաղթեմ ու հաղթելու եմ. Արամ Սարգսյան

Ես պարտվել չեմ սիրում, ես պետք է հաղթեմ Ռոբերտ Քոչարյանին ու հաղթելու եմ: Այս մասին Ինֆոքոմի՝ CTRL Z հաղորդման ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Քաղաքականությունը որոշակի առումով թմրամոլության նման բան է, երբ մտնում ես այդտեղ, դուրս գալը շատ բարդ է: Խնդիրը վարչապետ դառնալու մեջ չէ, ես 2 անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել ու չեմ գնացել: Իմ խնդիրը պաշտոնը չէ, ես ավելի գլոբալ խնդիր ունեմ»,- նշել է նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին հաղթելու թեմային՝ Արամ Սարգսյանը շեշտել է, որ իր համար հաղթանակը կլինի այն, որ Հայաստանը դառնա 21-րդ դարի մաս, կարծում է՝ մնացել ենք 20-րդ դարում ու մեզ ցանկանում են հետ քաշել Ռուսաստանի քաղաքական գաղափարախոսության հայրերն ու հենասյուները:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031