Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի մանդատը

Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ որոշել եմ վայր դնել Երևանի ավագանու անդամի իմ մանդատը: Այս մասին գրել է Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը։

«Որպես քաղաքագետ և երիտասարդ քաղաքական գործիչ, այս շրջանը ինձ համար դարձավ լուրջ դպրոց՝ հետագա քաղաքական գործունեությանս համար։ Հնարավորություն ունեցա ներսից ճանաչել քաղաքային կառավարման խնդիրներն ու մարտահրավերները, անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և փորձել լուծումներ գտնել նրանց հուզող հարցերին: Հուսամ՝ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում:

Քաղաքականությունը պաշտոն չէ, այլ պատասխանատվություն։ Շարունակելու եմ իմ պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվենք մեր Հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից։

Հատուկ շնորհակալություն՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը և Անդրանիկ Թևանյանին՝ համատեղ աշխատանքի, քաղաքական գրագիտության և երևանցիների խնդիրներին հետևողական ու պատասխանատու մոտեցման համար։

Սիրելի երևանցի՜ շնորհակալ եմ վստահության համար: Կհանդիպենք Երևանի փողոցներում»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031