Մեր մոտեցումը հստակ է․ անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն. Հիպեր

Եվրամիությունն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության գործընթացում։

Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը:

«Մենք ցույց ենք տվել մեր ամուր աջակցությունը: Մենք երկու կողմի և միջազգային գործընկերների հետ աշխատել ենք տարիներ շարունակ՝ պայմաններ ստեղծելու տևական խաղաղության համար։

Ինչ վերաբերում է գերիների հարցին՝ այդ հարցում ևս մեր մոտեցումը հստակ է եղել: Այդ կարևոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, այդ թվում՝ անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի վերաբերյալ»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031