Իսրայելը չի ստիպել ինձ հшրձակվել Իրանի վրա․ գուցե ես եմ ստիպել նրանց դա անել․ Թրամփ

Իրանը չունի նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, օդային պաշտպանության համակարգ, նրանց ռադարները անջատված են։ Ամեն ինչ շարքից դուրս է եկել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իսրայելը չի ​​ստիպել ինձ հարձակվել Իրանի վրա։ Գուցե ես եմ ստիպել նրանց դա անել»,-լրագրողներին ասել է Թրամփը։

Նա նշել է, որ պատրաստվում են խզել Իսպանիայի հետ բոլոր կապերը։

«Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Իսպանիան մեզ ասաց, որ չենք կարող օգտագործել նրանց բազաները, և դա նորմալ է, մեզ դրանք պետք չեն։ Եթե մենք ուզում ենք, կարող ենք պարզապես թռչել և օգտագործել դրանք։ Ոչ ոք չի ասելու մեզ, որ չօգտագործենք դրանք»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031