Մարտի 4-ին կայացած նիստում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելու նախագծերին:
Դրանց թվում են՝
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները,
Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները,
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները,
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,
«Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները,
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,
«Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը,
Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները,
Դատական օրենսգիրք (սահմանադրական օրենք) լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները,
Դատական օրենսգիրք (սահմանադրական օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը և հարակից օրենքներում փոփոխությունները։
Բացի այդ, խորհրդարանականները առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրենքների նախագծերի, որոնց թվում են՝
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը,
«Էկոլոգիական պարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Խորհրդարանականները նաև վավերացրել են Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հայաստանի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. Փուլ 1» վարկային համաձայնագիրը:






































