Պենտագոնը հայտնել է Իրանի հետ պատերազմի առաջին ժամերին զոհված վեց ամերիկացի զինծառայողներից չորսի անունները, հաղորդում է ABC-ն։
Կապիտան Քոդի Ա. Հորկ, 35 տարեկան, Ուինտեր Հեյվեն, Ֆլորիդա;
Առաջին կարգի սերժանտ Նոա Լ. Տիտյենս, 42 տարեկան, Բելվյու, Նեբրասկա;
Առաջին կարգի սերժանտ Նիկոլ Մ. Ամոր, 39 տարեկան, Ուայթ Բեյր Լեյք, Մինեսոտա;
Սերժանտ Դեկլան Ջ. Քոադի, 20 տարեկան, Վեսթ Դե Մոյնս, Այովա:
Նրանք զոհվել են շաբաթ օրը Քուվեյթում՝ իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Բոլոր զինվորները կցված են եղել 103-րդ նյութատեխնիկական ապահովման հրամանատարությանը։ Այն բանակի պահեստազորային ստորաբաժանում է, որը տեղակայված է Այովա նահանգի Դե Մոյն քաղաքում։






































