Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031