Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին լրագրողներին ասաց ինքը՝ Արծվիկ Մինասյանը:

Նա նաև նշեց որ հրաժարվել է ցուցմունք տալ։

«ԱԺ–ում ասել եմ, որ սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, և այս մարդիկ՝ դատախազի գլխավորությամբ, ներողություն են խնդրելու։ Մեղադրանքը չեմ ընդունել և հայտարարել եմ, որ սա քաղաքական հետապնդում է»,–նշեց Մինասյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031