Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին էր ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագիրը՝ հուլիսի 7-ին:

2 պատգամավորին վերաբերող գործերը կապված են իրար հետ:

Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն, իսկ Արծվիկ Մինասյանի գործը՝ վերոնշյալ ապօրինի գործընթացի դեմ միջոցներ չձեռնարկելուն:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031