ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։

ՀՀ ԱԳՆ-ն ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Մենք հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում են անհայտ կորած, բարեհաջող կապաքինվեն»,- ասվում է ԱԳՆ ուղերձում։

Ըստ NBC News-ի, Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 51-ի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031