Արմեն Գրիգորյանը հաստատել է. առաջիկայում Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հերքել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չի բացահայտել:

Արմեն Գրիգորյանը չի նշել նաև այցի օրը՝ ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի:

Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Նրանք քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930