«Մանչեսթեր Սիթին» հաջողություն է մաղթել Դե Բրույնեին «Նապոլիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հաջողություն է մաղթել բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեին, որը հունիսի 12-ին պայմանագիր է կնքել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ։ Դե Բրույնեն նախորդ տասնամյակն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիում»։

«Դե Բրույնեն տեղափոխվում է «Նապոլի»՝ ավարտելով անհավանական հաջող տասնամյակը «Մանչեսթեր Սիթիում»։

2015 թվականին «Վոլֆսբուրգից» տեղափոխված Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիին» օգնել է նվաճել 19 խոշոր տիտղոս, այդ թվում Պրեմիեր լիգայի 6 տիտղոս, ակումբի պատմության մեջ առաջին գավաթը Չեմպիոնների լիգայում, նաեւ Եվրոպայի սուպերգավաթան ու աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը։

Ամբողջ «Մանչեսթեր Սիթին» Կեւինին մաղթում հաջողություն կարիերայի նոր փուլում»,- նշվում է «Մանչեսթեր Սիթիի» հաղորդագրությունում։

Դե Բրույնեն ազատ գործակալի կարգավիճակում էր հեռացել «Մանչեսթեր Սիթիից» եւ անվճար միացել «Նապոլիին»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30