Times of Israel. Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը Իսրայել կհասնեն առաջիկա ժամերին

Times of Israel-ը հաղորդում է, որ Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը, ինչպես սպասվում է, Իսրայել կհասնեն առաջիկա ժամերին։

Իսրայելի բանակը (IDF) նախկինում հայտնել էր, որ Իրանից դեպի Իսրայել արձակվել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք, և Իսրայելի ռազմաօդային ուժերը աշխատում են դրանք որսալու ուղղությամբ։

Նման անօդաչու թռչող սարքերը սովորաբար մինչև յոթ ժամ են պահանջում Իրանից Իսրայել հասնելու համար։

Մոտ մեկ ժամ առաջ Իրաքի երկնքում մի շարք անօդաչու թռչող սարքեր են նկատվել, ինչը նշանակում է, որ դրանք, հավանաբար, կհասնեն Իսրայել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում, եթե դրանք ավելի վաղ չխոցվեն Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30