Թրամփ․ ԱՄՆ-ն կստուգի Մասկի ընկերությունների հետ պետական պայմանագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարար Իլոն Մասկի հետ հակամարտությունից հետո հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կգնահատեն գործարարին պատկանող ընկերությունների հետ կնքված պետական պայմանագրերը։

«Մենք ամեն ինչ կուսումնասիրենք։ Խոսքը խոշոր սուբսիդիաների մասին է», — ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի խմբի լրագրողների՝ այդ պայմանագրերի իրականացումը չեղարկելու պատրաստակամության մասին հարցին։

Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ 2024 թվականին Մասկի ընկերությունները 17 պետական գերատեսչությունների հետ կնքված 100 պայմանագրով ստացել են մոտ 3 մլրդ դոլար։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30