Ֆրանսիական Ռեյմս քաղաքում, հավանաբար, էլեկտրական ինքնագլորի պատճառով բռնկված խոշոր հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է AP-ն։
Հրդեհը բռնկվել է հունիսի 6-ին՝ ուրբաթ լույս գիշերը, Ռեյմսի՝ ֆրանսիական Շամպայն շրջանի մայրաքաղաքի տասը հարկանի բնակելի շենքում։ Ըստ դատախազ Ֆրանսուա Շնայդերի, հրդեհը տեղի է ունեցել էլեկտրական ինքնագլորի մարտկոցի բռնկման հետևանքով։
Չորրորդ հարկի բնակարանում, որտեղից սկսվել է հրդեհը, 13-ամյա պատանին դուրս է նետվել պատուհանից և զոհվել։ Շինության ներսում փրկարարները հայտնաբերել են այրված մարմին, որը, հավանաբար, պատկանում է նրա 15-ամյա եղբորը։
Եվս երկու զոհ՝ 87-ամյա կին և նրա 59-ամյա որդին, ապրում էին ութերորդ հարկում և թունավորվել են ծխից։
Բացի այդ, զոհված տղաների խորթ հայրը լուրջ այրվածքներ է ստացել։ Ընդհանուր առմամբ 26 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ թեթև վնասվածքներով և այրման արգասիքներից թունավորմամբ։
Դատախազն ընդգծել է, որ «կասկած չկա հրդեհի պատահական լինելու հարցում», որն անհայտ պատճառներով ինքնագլորի բռնկման պատճառով արագորեն տարածվել է։
Շնայդերը նշել է, որ մարտկոցների բռնկումը չափազանց դժվար է մարել, հրշեջները կրակի դեմ պայքարել են ավելի քան երեք ժամ։