Թրամփը չի բացառում, որ Մասկի «խելագարության» պատճառը թմրանյութերն են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ ամերիկացի գործարար Իլոն Մասկը որոշել է իր հետ հակամարտության մեջ մտնել թմրանյութերի ազդեցության տակ։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրանց տվյալների, ամերիկացի առաջնորդն իր օգնականների հետ զրույցում Մասկի պահվածքը «խելագար» է անվանել և «դա կապել թմրանյութերի հետ»։ Ընդ որում, ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրեն չի անհանգստացնում Մասկի կողմից արգելված նյութեր օգտագործելու մասին մամուլում հայտնված տեղեկատվությունը։

Ինչպես պնդում էր The New York Times-ը, Մասկը ակտիվորեն թմրանյութեր է օգտագործել Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ըստ պարբերականի աղբյուրների, գործարարը պարբերաբար ընդունել է կետամին, էքստազի և հալյուցինոգեն սնկեր։ Թերթին հայտնի չէ, արդյոք Մասկը շարունակե՞լ է օգտագործել արգելված նյութերը, երբ համակարգում էր ամերիկյան կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչությունը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031