Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ շոգ եղանակի պատճառով մահացել է 13 իրանցի ուխտավոր, հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության առողջապահության օպերատիվ շտաբը։
Հաջը՝ ուխտագնացությունը Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաք, իսլամի հինգ սյուներից մեկն է, այն պետք է կատարի յուրաքանչյուր մուսուլման, եթե ունի դրա ֆիզիկական և ֆինանսական հնարավորությունները։ 2025 թվականին հաջն անցկացվում է հունիսի 4-ից 9-ը, ուրբաթ օրը ամբողջ աշխարհի մուսուլմանները նշել են Կուրբան Բայրամի տոնը։
«Այս պահի դրությամբ Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացել է 13 իրանցի ուխտավոր», — ասվում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մեքքայի և Մեդինայի սրբավայրեր ամենամյա զանգվածային ուխտագնացությունը հաճախ ուղեկցվում է մահվան ոչ քիչ դեպքերով։ Այսպես, 2023 թվականին հաջի ժամանակ զոհվել է 240 մարդ, գրանցվել է շոգի հետ կապված ուխտավորների ավելի քան 10 հազար ուշագնացության դեպք։ Ինչպես հաղորդել է France-Presse գործակալությունը, 2024 թվականին հաջի ժամանակ շոգ եղանակի պատճառով մահացել է առնվազն 550 ուխտավոր։