Լարսում սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը

Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսի տանող ճանապարհով։ Պատճառը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

Սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 31-ը ժամը 18:00-ն: Ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար։

Հիշեցնենք, որ Ռազմավիրականճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով): Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով անցնում է օրական շուրջ 150 հայկական բեռնատար։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031