Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 25-27-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ կքննարկի տրանսպորտային կապերի և կապի ապաշրջափակման և Հարավային Կովկասում իրավիճակի հետկոնֆլիկտային վերականգնման հարցը, հաղորդում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։

«Նախատեսվում է մանրամասն ուսումնասիրել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը: Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկաս տեսնելու հարցում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հավելել են, որ հանդիպման առանձին թեմա կլինի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930