Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

Բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ են ախտորոշել, հայտնում է CNN-ը:

«Նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ՝ ոսկրային հյուսվածքի մետաստազներով»,- ասվում է Բայդենի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, մամուլի ծառայությունից վստահեցրել են, որ բժիշկներն, այնուամենայնիվ, կարծում են, որ արդյունավետ բուժում դեռ հնարավոր է։

«Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ միասին դիտարկում են բուժման տարբեր տարբերակներ»,- հավելել են մամուլի ծառայությունից։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031