Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ

«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգը Survivor երգով հաղթահարեց մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչն՝ անցնելով եզրափակիչ փուլ։ Մրցույթը տեղի ունեցավ մայիսի 15-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում:

Հայաստանից բացի եզրափակիչ փուլ անցան նաև Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան, Հունաստանը:

Երկրորդ կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Ավստրալիան, Մոնտենեգրոն, Իռլանդիան, Վրաստանը, Չեխիան, Իսրայելը, Սերբիան:

Ելույթ ունեցան նաև «Մեծ հնգյակ»-ի անդամներ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Այդ երկրները «Եվրատեսիլ»-ի հիմնադիրներն են, ուստի, արդեն եզրափակիչում են: 

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։

Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալել է մի քանի անգամ։ Առաջին անգամ՝ 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական ​​մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30