Արդշինբանկը կրկին ճանաչվել է Տարվա փրայվիթ բանկ և Տարվա մանրածախ բանկ GB and FA ամսագրի վարկածով

Արդշինբանկը չորրորդ անգամ անընդմեջ միջազգային հայտնի Global Banking & Finance Review ամսագրի կողմից արժանացել է «Տարվա փրայվիթ բանկ» և երկրորդ անգամ՝ «Տարվա մանրածախ բանկ» կոչումներին։ Ամեն տարի ոլորտի վերլուծաբաններից ու փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է աշխարհի լավագույն ֆինանսական կազմակերպությունները՝ հիմնվելով մի շարք հիմնական չափանիշների վրա՝ շուկայի մասնաբաժին, ներդրումային հնարավորություններ, նորարարական լուծումներ, միջազգային հեղինակություն և հաճախորդներին մատուցվող ծառայությունների ծավալ ու որակ։ Համաձայն ամսագրի թողարկած մամլո հաղորդագրության, Արդշինբանկը լավագույնն է ճանաչվել փրայվիթ հաճախորդների սպասարկման և մանրածախ բանկային ծառայությունների մատուցման գործում ունեցած ձեռքբերումների համար։

«Այս մրցանակներն ընդգծում են Արդշինբանկի առաջատար դիրքը, նորարարությունը և առանձնահատուկ բանկային ծառայություններ մատուցելու նվիրվածությունը: Այդպիսի մոտեցումը խթանում է հաճախորդների և բանկի միջև փոխադարձ վստահությունը և երկարաժամկետ հարաբերությունների հաստատումը՝ ապահովելով սպասարկման ամենաբարձր մակարդակը և հաճախորդների գոհունակությունը», — նշվում է հայտարարության մեջ։ Մեկնաբանելով հաղթողի ընտրությունը՝ Global Banking & Finance Review-ի խմբագիր Վանդա Ռիչը նշել է. «Արդշինբանկի շարունակական ճանաչումը որպես լավագույնը արտացոլում է բանկի բացառիկ տեսլականն ու կատարողականությունը: Շարունակելով նորարարություններ անել և առաջնահերթություն տալով հաճախորդների կարիքներին՝ Արդշինբանկը ցույց է տալիս, թե ինչու է հանդիսանում ֆինանսական ոլորտում գերազանցության չափանիշը»։

Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը շնորհակալություն է հայտնել ամսագրին 2024 թվականին բանկի աշխատանքը բարձր գնահատելու համար. «Այս մրցանակները բանկի համար առաջինը չեն, և դրանք վառ ապացույց են, որ մենք շարունակում ենք առաջ շարժվել՝ բարելավելով մեր ծառայությունները, սահմանելով նոր չափանիշներ, կիրառելով լավագույն փորձն ու նորարարությունները և այդպիսով կերտելով Հայաստանի բանկային համակարգի ապագան։ Նման հեղինակավոր միջազգային ամսագրի երկու անվանակարգերում մրցանակների արժանանալը ոչ միայն ամրապնդում է մեր դիրքերը որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար, այլև վերահաստատում է մեր ռազմավարական զարգացման կայունությունը»։

Հարկ է նշել, որ Global Banking & Finance Awards-ը հիմնադրվել է 2011 թվականին Միացյալ Թագավորությունում՝ Global Banking & Finance Review ամսագրի կողմից՝ նպատակ ունենալով ճանաչել համաշխարհային ֆինանսական հանրության կարևոր փոփոխությունները։ Մրցանակները շնորհվում են ամեն տարի և ընդգրկում են ֆինանսական ոլորտի բոլոր ճյուղերը՝ բանկային գործունեությունը, կորպորատիվ ֆինանսները, իսլամական ֆինանսները, ներքին ներդրումները, հարկերը և հաշվապահությունը, ակտիվների կառավարումը, միաձուլումները և ձեռքբերումները։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031