Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունները կանխարգելելու նպատակով պարեկային ծառայությունը բակային տարածքներում կուժեղացվի. ՆԳՆ

Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Նշված հանցագործությունների աճին նպաստում են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը, այնպես էլ այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է տարբեր պատճառներով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցից կատարված գողությունը, եթե չի պարունակում ծանրացնող հանգամանքներ, հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, ինչը լիարժեք կերպով չի արտացոլում այդ հանցատեսակի հանրային վտանգավորությունը։ Ընդ որում, առկա գործիքակազմի կիրառման պայմաններում բազմաթիվ են այն դեպքերը, երբ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը շարունակում է գտնվել ազատության մեջ և տրանսպորտային միջոցներից կատարել գողություններ։

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով նշված հանցատեսակի դեմ ամենօրյա հետևողական պայքարին զուգընթաց իրավական դաշտի՝ գործնականում հիմնավորված լավարկումը, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է խստացնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողության համար քրեական պատասխանատվությունը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքի հանրային վտանգավորության իրական աստիճանին ու բնույթին։
Պատասխանատվության խստացումն այն գործիքակազմերից է, որը թույլ կտա մեծացնել կանխարգելիչ ազդեցությունը:

Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով Պարեկային ծառայությունը բակային տարածքներում հսկողությունը ուժեղացնում է:

Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից: Նախագծի համահեղինակ է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նախագծին կարող եք ծանոթանալ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031