Skip to main content

Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն:

«Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն»,-նշել է Ծատրյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031