Skip to main content

Վարչապետից մինչև Հ1-ով ռեպորտաժ պատրաստող լրագրողները, ովքեր եկեղեցու դեմ քարոզչություն են իրականացնում, պետք է դատվեն՝ պետական դավաճանության համար. Խուդոյան

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ այս ոտնձգությունները համակարգված բնույթ ունեն, կա կոնկրետ մասնակիցների ցանկ, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Այս գործողությունները իրենց բնույթով պետական դավաճանություն են, ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, հայկական պետականության դեմ, ծառայում են Ադրբեջանի, Թուրքիայի շահերին»,-ասաց Խուդոյանը։

Հավելեց՝ պրոցեսում ներգրավված ցանկացած մարդ՝ վարչապետից մինչև Հանրային հեռուստաընկերությամբ ռեպորտաժ լուսաբանող լրագրողները, ովքեր այս քարոզչությունն իրականացնում են, պետք է դատվեն՝ պետական դավաճանության համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031