Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի

Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031