Կործանված ինքնաթիռի վթարի վայրը նկարած բլոգերին ձերբակալել են

Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման վայրը նկարահանած բլոգեր Ազամատ Սարսենբաևը 10 օրով ձերբակալվել է։ Այս մասին բլոգերը գրել է Ֆեյսբուքի իր էջում։

Ղազախստանը բլոգերին մեղադրում է իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար։

Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը «դեպքի վայրում անօդաչու թռչող սարք է գործարկել՝ խոչընդոտներ ստեղծելով փրկարար ծառայությունների աշխատանքի և քննչական գործողությունների համար», ինչպես նաև «չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները»։

Բլոգերը պատմել է, որ իր նկարահանած կադրերն օգտագործել են Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն և Le Monde-ը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930