ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ազատման դիմում կգրի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը հնարավոր է հունվարին աշխատանքից ազատման դիմում գրի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիլոյանը։

Նա նշեց, որ հրաժարականի պատճառ կարող է դառնալ այն, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ է ընտրվել և հունվարի 1-ից անցելու է իր պարտականությունների կատարմանը։

«Այս պահին քննարկումներ եմ տանում WADA–ի ղեկավարի հետ, նա ցանկանում է, որպեսզի իմ գործունեությունն այնտեղ ավելի ընդլայնվի։ Այդ պատճառով դեռ չգիտեմ՝ հնարավոր կլինի՞ փոխնախարարի աշխատանքս համատեղել, թե՞ ոչ»,– նշեց Գիլոյանը։

ԿԳՄՍ փոխնախարարը վստահեցրեց, որ այս պահին դիմում չի գրել, ավելին` ակտիվ աշխատում է։

Հիշեցնենք, որ Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031