ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում շարունակում է հանդիպումները հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ:
Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում:
«Հետազոտողների և արվեստագետների հետ քննարկում էինք #կրթվելընորաձևէ արշավը։
Ծնվեցին հետեւյալ նոր կարգախոսները։
#Կրթվելըհրաշալիէ
#Սովորենքամենինչիցանընդհատեւամենինչ
#Կրթվելնառողջությունէ #Կրթվելնէմոցիոնալինտելեկտէ
#Կրթվելչինշանակումբարքերիցհրաժարվել
Շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու և արդյունավետ քննարկման համար։
2025 թվականը հայտաարրենք կրթվելու տարի»,- սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը և տեսանյութ հրապարակել:
Տեսանյութը՝ Tvnews.am-ի տելեգրամյան ալիքում։