Շարունակում ենք մեծացնել ռազմական օգնությունը Կիևին․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է ԱՄՆ ռազմական գերատեսչությանը շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է հարյուրավոր կալանիչ հրթիռներ և առաքում է ավելին: Ես ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հանձնարարել եմ շարունակել մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները, իսկ Միացյալ Նահանգները կշարունակի անխոնջ աշխատել Ուկրաինային ուժեղացնելու ուղղությամբ»,- ասել է Բայդենը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայաններին, զինամթերքի պահեստներին և անօդաչու սարքերին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930