Գնային առումով որոշ մարդկանց համար կնվազի, որոշ մարդկանց համար՝ կավելանա. Ավինյանը՝ աղբահանության վճարի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ աղբահանության վճարի գնի հնարավոր փոփոխման վերաբերյալ հարցի հետ կապված նշեց, որ մեթոդներն են փոխվել, ոչ թե վճարի չափը։

«Միջինում մոտավորապես նույն չափի աղբահանության վճար է վճարվելու, դրա մեթոդը դարձել է 13 դրամ՝ 1 քառ․ մետրի համար, և սա մոտավորապես 60 կամ 70 քառ․ մետրանոց և 4 հոգի գրանցում ունեցող բնկարանում ապրող մարդկանց համար նույն գինն է, որովհետև այն ժամանակ 1 անձի համար 200 դրամ էր։

Շատ դեպքերում բազայի հետ լինում է խնդիր՝ փաստացի բնակության հետ կապված, քառ․ մետրով իրականացվել է նախկինում հասարակական շինությունների համար, հիմա նույնն արվում է բնակելիների դեպքում։

Գնային առումով որոշ մարդկանց համար կնվազի, որոշ մարդկանց համար՝ կավելանա, մենք մեխանիզմներ ենք քննարկելու, եթե փաստացի մարդիկ չեն բնակվում, այնտեղ նույնպես որոշակի լուծումներ տրվեն»,-ասաց Ավինյանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031