Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ներկա է գտնվել «Հանուն ազատության» իրավական հասարարական կազմակերպության կազմակերպած տարեմուտի տոնական համերգին:

Վարչապետի տիկինն այցից լուսանկարներ, ավելի վաղ նաև տեսանյութ է հրապարակել:

Համերգի ընթացքում անազատության մեջ գտնվող կանանց ուրախ պահեր են պարգևել երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Նարեկ Պողոսյանը, Սամսոն Պանյանը, Արսեն Զաքարյանը, Դավիթ Հայրոյանը և Դավիթ Աղասին։

Աննա Հակոբյանը ծանոթացել է նաև կրթական դասընթացների մասնակցած դատապարտյալների ձեռքի աշխատանքներին: Այս տարվա ընթացքում «Աբովյան» ՔԿՀ-ում նման դասընթացների մասնակցել է 20 դատապարտյալ:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930