Հայաստանը կծախսի 2,3 մլրդ դոլար պարտքը մարելու և սպասարկելու վրա. նախարար

Հայաստանը 2025թ. պետք է վճարի 1,6 մլրդ դոլար պարտքի հիմնական գումարը մարելու համար։ Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է, որ եւս 780 մլն դոլար կհատկացվի պետական պարտքի սպասարկմանը։ Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել եվրապարտատոմսերի թողարկմամբ, վարկով, ինչպես նաեւ տեղական պարտատոմսերի թողարկմամբ։

«Վերջին տարիներին մենք պարտքի բաժինն ավելացրել ենք մինչեւ 48 տոկոս, սակայն եկող տարի այդ ցուցանիշը մի փոքր կկրճատվի։ Հաջորդ տարի մենք մի փոքր ավելի շատ պարտք կվերցնենք, քան վերցրել ենք այս տարի»,- ավելացրել է պաշտոնյան։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930