Այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ԵԱՏՄ երկրների ղեկավարները 17 փաստաթուղթ են հաստատել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրների ղեկավարները այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով 17 փաստաթուղթ են հաստատել, հայտնել է ռուսական ТАСС գործակալությունը։

Դրանք ներառում են միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը, Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու որոշումը և ԵԱՏՄ-ի շրջանակում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մասին կարգադրությունը:

Հաստատվել են նաև մի շարք այլ փաստաթղթեր։ ԵԱՏՄ-ն ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930